Իտալիայում թեթև մարդատար ինքնաթիռը կործանվել է` ընկնելով ավտոմայրուղու վրա (Տեսանյութ)


Հասարակություն

Իտալիայի Ազզանո Մելլա գյուղի մոտ թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել և պայթել` ընկնելով ավտոմայրուղու վրա: Կործանման ժամանակ ինքնաթիռւ որեւէ մեքենայի չի բախվել։

Օդանավում էին 75-ամյա փաստաբան Սերջիո Ռավալիան և նրա 50-ամյա ուղեկից Աննա Մարիա Դե Ստեֆանոն։ Երկուսն էլ մահացել են. նրանց մարմինները հայտնաբերվել են այրված ֆյուզելաժում։

È Live Brescia TV հեռուստաալիքը հրապարակել է ինքնաթիռի վթարի պահը. տեսանյութում մեքենաները շարժվում են ճանապարհի այն հատվածով, որը բռնկվել է կրակի մեջ։

Տես նաեւ https://t.me/iravunk/55082 

Leave a Comment