Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանին (ԲՀԴ) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությանը (ՀՄԴ) զրկում է անկախությունից։ Ըստ փաստաթղթի՝ այժմ դրանք ենթարկվելու են Գլխավոր դատախազությանը։ Մասնավորապես, գլխավոր դատախազը մուտք կունենա ԲՀԴ-ի բոլոր գործերին և կկարողանա այն տրամադրել ցանկացած այլ դատախազի։ Ինչպես նաև գլխավոր դատախազը կկարողանա գրավոր ցուցումներ տալ բյուրոյի աշխատակիցներին, փոխել գործերի քննչական ենթակայությունը, դադարեցնել հետաքննությունները պաշտպանության կողմի պահանջով և ինքնուրույն ստորագրել բարձրաստիճան պաշտոնյաների կասկածները։
Հուլիսի 23-ին ուկրաինացի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Զելենսկին չի մեկնաբանել օրենքի ստորագրումը, սակայն հայտնել է, որ խորհրդակցություն է անցկացրել ԲՀԴ-ի և ՀՄԴ-ի ղեկավարների, ինչպես նաև գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի հետ։ «Հակակոռուպցիոն ենթակառուցվածքը կաշխատի։ Միայն առանց ռուսական ազդեցության. դրանից պետք է ամեն ինչ մաքրել։ Եվ արդարությունը պետք է ավելանա։ Կարևոր է, որ գլխավոր դատախազը տրամադրված է նրան, որ Ուկրաինայում իրապես ապահովվի պատժի անխուսափելիությունը նրանց համար, ովքեր գործում են օրենքի դեմ»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը (ԲՀԴ) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (ՀՄԴ) Գլխավոր դատախազությանը ենթարկվելուց հետո՝ կքննվեն նաև երկար ժամանակ «մոռացության մատնված» գործերը։ Զելենսկին հիշատակել է Ուկրաինայից փախած պաշտոնյաներին, ովքեր «հանգիստ ապրում են արտասահմանում»՝ առանց իրավական հետևանքների։ «Ոչ մի ռացիոնալ բացատրություն չկա, թե ինչու են միլիարդավոր քրեական վարույթները տարիներ շարունակ «կախված» մնում։ Եվ ոչ մի բացատրություն չկա, թե ինչու ռուսները դեռ կարող են ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը։ Կարևոր է, որ դա առանց ռուսների լինի»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Միաժամանակ նա չի մեկնաբանել ընդունված օրենքի դեմ Կիևում, Լվովում, Օդեսայում և Դնեպրում տեղի ունեցած բողոքի ցույցերը։
Գերագույն ռադան հուլիսի 22-ին ընդունել է թիվ 12414 օրենքը, որը զրկում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններին անկախությունից, որից հետո Զելենսկին անմիջապես ստորագրել է այն։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, ԲՀԴ-ի և ՀՄԴ-ի ղեկավարները կոչ են արել նախագահին չանել դա։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին վետո դնել օրենքի վրա։ «Ես հաշվարկեցի, որ 11 տարի կառուցված կոռուպցիայի դեմ պայքարի ենթակառուցվածքը լիովին վերացնելու համար պահանջվել է մի փոքր ավելի քան 5 ժամ», – նշել է «Ձայն» (Գոլոս) ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։