«Այս օրուելյան ուղերձը չի մոլորեցնի Միացյալ Նահանգներին։ Ցենզուրան ազատություն չէ», — ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ, որի բովանդակությունը մեջբերում է Politico պարբերականը։
Politico-ի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Եվրոպայում հազարավոր մարդիկ քննադատության են ենթարկվում՝ եվրոպական կառավարությունների գործողությունների դեմ արտահայտվելու համար։ Պետդեպարտամենտը իր հայտարարությունը կապում է Թվային ծառայությունների մասին օրենքի հետ, որը ԵՄ-ի տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի ոլորտի կանոնների հավաքածու է։ Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ այդ օրենքը «պաշտպանում է միայն եվրոպացի ղեկավարներին իրենց իսկ ժողովրդից», հայտնում է պարբերականը։
Politico-ն նշում է, որ փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է եվրոպական կառավարություններին՝ հայտարարելով, որ Եվրոպան նահանջում է «իր հիմնարար արժեքներից»։
Վենսը նաև ընդգծել է, որ Եվրոպան «անօգուտ է ԱՄՆ-ի համար», վախենում է սեփական ընտրողներից և դեմոկրատական մանդատի կարիք ունի՝ առաջիկա տարիներին որևէ էական բան անելու համար։ Փետրվարի 16-ին կոնֆերանսի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը ֆորումի արդյունքներն անվանել է «Եվրոպայի մղձավանջային երազ»։ Նրա խոսքերով՝ Վենսի ելույթը վկայում է այն մասին, որ Եվրոպան և ԱՄՆ-ն այլևս ընդհանուր արժեքներ չեն կիսում։