Ռուսաստանցի միլիարդատիրոջ համակիրների համար սա մեծ հաղթանակ է․ միլիարդատերը կմնա անազատության մեջ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռի վերաբերյալ քննարկումներին ու ցնծություններին:

«Հուժկու վերնագրերով հաղթանակ տոնողներին ի գիտություն՝ Արտակարգ արբիտրը մերժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու մասին հայցը․ եթե սա է հաղթանակը, խնդրեմ, տոնեք:

Մերժվել է նաև Տաշիր խմբի հետ առնչություն ունեցող որևէ տարածքում, այդ թվում՝ «Տաշիր Կապիտալ»-ի, «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր », «Տաշիր Պիցցա»-ի տարածքներում քրեական հետապնդման կասեցման հայցը:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»,- գրել է Չախոյանը և գրառման մեկնաբանությունների դաշտում ավելացրել՝ ռուսաստանցի միլիարդատիրոջ համակիրների համար սա մեծ հաղթանակ է․ միլիարդատերը կմնա անազատության մեջ:

Leave a Comment