Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները․ Նարեկ Կարապետյանը՝ միջազգային դատարանի որոշման մասին

Նարեկ Կարապետյանը միջազգային դատարանի որոշումից մանրամասներ է հայտնել

Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները․ Նարեկ Կարապետյանը՝ միջազգային դատարանի որոշման մասին


ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։


Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։


«Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»,-հավելել է Կարապետյանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանում ՀՀ կառավարությանը հաղթելու մասին։


ՀՀ կառավարությունն արձագանքել է հայտարարությանը՝ նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։


 

Leave a Comment