«Իմ ու Սերգեյի հարաբերությունները իդեալական են»…Մարիամ Շահինյանը՝ մեծ սիրո և երեխաների արձագանքի մասին

«Բացարձակ արժեք» հաղորդմանը հյուրընկալվել էր դերասանուհի Մարիամ Շահինյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

Այժմ դերասանուհին հրաժարվել է հեռուստասերիալներում նկարահանվել։ Իր՝ այս շրջանի, «պասիվ» գործունեության մասին խոսելով Մարիամը նշեց.

«Այսպիսի մի բան կա՝ այն ինչը ուզում և ձգտում ես ինչ-որ պահի քո կյանքում կատարվում է, իսկ այն ինչից խուսափում ես՝ վանում ես դուրս։ Սերիալները Հայաստանում ոչ թե ինձ դուր չեն գալիս այլ սարսափում եմ՝ չնեղացնեմ հատուկենտ լավ պրոյեկտներին, որոնք արվում են։ Ես չէի ուզի մասը լինել այդ ամենի, եղել եմ, բայց շատ երիտասարդ ժամանակ։ Հիմա իսկապես պահեր կա , որ ինչ-որ բաներ եմ տեսնում շատ ամաչում եմ։ Ես ինքս կինոման եմ և լուրջ եմ վերաբերվում, բացի կինոներից նաև սերիալներին։ Ազնիվ չեմ զգա ինձ ՝ լինելով մի բանի մեջ ինչը բացարձակ ինձ դուր չի գալիս»։

Զրույցի ընթացքում Մարիամը խոսեց նաև իր և Սերգեյ Սարգսյանի ներկայիս հարաբերությունների մասին.

«Չեմ ուզի որակումներ տալ։ Կարող եմ միայն ասել՝  իդեալական։ Անգամ զարմանում ենք, որ ամեն ինչի շուրջ իրար նման ենք մտածում, մի ուղղությամբ ենք նայում։ Սա երևի ամենակարևոր բանն է, որ կարելի է ասել…»։

Թե՛ Մարիամը, թե՛ Սերգեյը ունեն երեխաներ, այս մասին լրատվականներն անդադար գրում էին, սակայն նրանք որևէ մեկնաբանություն չեն տվել։ Եվ Մարիամը խոսեց նաև երեխաների արձագանքի մասին.

«Իմ երեխաները շատ առողջ են։ Ոչ մի խնդիր չկա։ Իրենց համար կարևորը, որ և՛ իրենց հայրը, և՛ մայրը լինեն երջանիկ և հաճելի մթնոլորտում անցնեն իրենց օրերը։ Նույնը կարող եմ ասել Սերգեյի երեխաների մասով մենք շփվում ենք միմյանց հետ»։

Leave a Comment