Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել կառավարման մարմինների կազմը


Իրավական

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը գրում է․

 

«Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում:

 

Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝

 

• բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները

• փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը

 

• հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները

• և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը

 

Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»։

 

Leave a Comment