ArCa վճարային համակարգի հետ կապված խնդիրը լուծվել է, պարզել է Armenia Today-ի թղթակիցը։
Վճարման համար կրկին ընդունվում են բանկային քարտեր, քարտից քարտ առցանց փոխանցումները գործում են բնականոն ռեժիմով։
Այսօր` հուլիսի 23-ի առավոտից ArCa համակարգում համատարած խափանումներ էին փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու գործարքներում։ Խնդիրներ են գրանցվել ինչպես խանութներում վճարումների, այնպես էլ առցանց բանկային փոխանցումների ժամանակ:
Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնել էին POS տերմինալների և առցանց փոխանցումների, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով վճարումներ կատարելու անհնարինության մասին:
