- Ի՞նչ է ռեզուս-կոնֆլիկտը, և ինչո՞ւ է այն վտանգավոր հղիների համար։
- Ինչպե՞ս է հակառեզուս իմունոգլոբուլին պատրաստուկը կանխարգելում այդ վտանգը։
- Ո՞ր հղիներին կամ ծննդկաններին է անհրաժեշտ պատրաստուկը և հղիության ո՞ր փուլում։
- Ինչպիսի՞ն է արտադրության ողջ շղթան՝ ի՞նչ տեխնոլոգիական փուլերով է անցնում արյան պլազման՝ դառնալով պատրաստի դեղամիջոց։
- Արդյո՞ք մեր երկրում արտադրվող պատրաստուկը համապատասխանում է միջազգային չափանիշներին։
«Ես առողջ եմ» հաղորդման հյուրերն են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան պատրաստուկների հումքի վերամշակման և ապահովման բաժանմունքի ղեկավար Միքայել Գինովյանը և Արյան պատրաստուկների հումքի վերամշակման և ապահովման բաժանմունքի քիմիկ-տեխնոլոգ Գայանե Կիրակոսյանը։