«ԱրՔա» համակարգում խափանումներ են

ՀՀ ազգային վճարային «ԱրՔա» համակարգում այսօր առավոտից խափանումներ են։ Բազմաթիվ քաղաքացիներ առավոտից չէին կարողանում առցանց փոխանցումներ իրականացնել, գումար կանխիկացներ ու վճարումներ կատարել։
«Համակարգում առկա ենորոշակի խնդիրներ, մեր մասնագետներն աշխատում են դրանցկարգավորման ուղղությամբ, ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար»,– այս մասին տեղեկացնում է «ԱրՔա» համակարգի ինքնապատասխանիչը։

Leave a Comment