Հաղորդում հшնցագործության մասին. ՔՊ-ականները Սերս համայնքին էական վնшս են հասցրել

Դիտում ՝ 25 481

Իրավասու մարմիններին ենք ներկայացնում հանցագործության մասին հաղորդում, որը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ: Այսպես,

2024 թվականին, Վայոց Ձորի մարզի Սերս գյուղի վարչական տարածքում՝ 3-րդ և 6-րդ փողոցներում, Տիգրան Սամվելի Մակարյանը (Ծնված՝ 30.04.1988թ.) ոմն Հասմիկի հետ համատեղ ձեռք է բերել 690 քմ տնամերձ հողատարածք ընդամենը 150,000 ՀՀ դրամով (քմ-ը՝ 270 դրամ), այնինչ տվյալ տարածքում հողի շուկայական գինը բազմակի անգամ բարձր է։ Ընդ որում, նշված հողատարածքը շատ կարճ ժամանակ անց վաճառվել է բարձր գնով Արա Անտոնյանին, ինչը ակնհայտորեն վկայում է գործարքի շահադիտական և անօրինական բնույթի մասին։ Նկատի ունենալով, որ Տիգրան Մակարյանը տվյալ հողատարածքը ձեռք բերելու պահին հանդիսացել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդի նախագահ, իսկ աճուրդին մասնակցած մյուս անձինք՝ Քրիստինե Վարդանյանը և Ստելա Սարուխանյանը, (կամ նրանցհետ փոխկպակցված անձինք) եղել են նույն կուսակցության անդամներ, հիմնավոր կասկածներ կան, որ աճուրդը կազմակերպվել է կանխորոշված կերպով՝ ի նպաստ վերոնշյալ անձանց, ձևական ընթացակարգերով, շուկայականից ակնհայտ ցածր գներով՝ նրանց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ: Ավելին, նույն ժամանակահատվածում Տիգրան Մակարյանի կինը՝ Քրիստինե Գրիգորյանը, նույնպես ձեռք է բերել մեկ այլ հողատարածք՝ ընդամենը 200 դրամ/քմ գնով՝ նույն մեխանիզմով, ինչը վկայում է գործարքների համակարգված, ուղղորդված և պաշտոնական կարգով պատրվակավորված բնույթի մասին։ Պետք է նշել , որ վերոնշյալ գործարքները տեղի են ունեցել նման դեպքում համայնքի ղեկավարի կազմակերպած աճուրդի արդյունքում և ավագանու որոշմամբ։ Կա հիմնավոր կասկած, որ համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները, լիովին տեղյակ լինելով գործարքների պայմաններից և կողմերից, նպաստել են պետական կամ համայնքային գույքի՝ փաստացի անօրինական օտարմանը և անօրինական աճուրդին դրանով խախտելով իրենց պաշտոնեական լիազրությունները, որի արդունքում համայնքին պատճառվել է էական վնաս: Խնդրում ենք քրեաիրավական գնահատական տալ բոլորի արարքներին:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment