Հայաստանի ArCa համակարգում խափանում կա. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

Այսօր առավոտից ArCa համակարգում համատարած խափանումներ են փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու ուղղությամբ։

Խնդիրներ են գրանցվել ինչպես խանութներում վճարումների, այնպես էլ առցանց բանկային փոխանցումների ժամանակ: Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնում են POS տերմինալների և առցանց փոխանցումների, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով վճարումներ կատարելու անհնարինության մասին:

Երբ Armenia Today-ի թղթակիցը փորձում է պարզել խափանման պատճառները, ArCa համակարգի զանգերի կենտրոնից հայտնում են, որ հարթակը թարմացվում է, կան խնդիրներ, որոնք մասնագետները փորձում են կարգավորել։

Armenian Card-ը (Armenian Card) ազգային վճարային համակարգ է, որի միջոցով մշակվում են բոլոր ներհանրապետական քարտային գործարքները: Հարթակը միավորում է Հայաստանի գրեթե բոլոր բանկերը: ArCa-ից չեն մանրամասնում, թե որքան կտևի խափանումները վերացնելուն ուղղված աշխատանքը։

Leave a Comment