
Կիևում մեծ թվով քաղաքացիներ դուրս են եկել բողոքելու Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (SAPO) լիազորությունների կրճատման դեմ։
Այս մասին հայտնել է UNIAN գործակալությունն իր Telegram ալիքում։
Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Կիևի կենտրոնում գտնվող Իվան Ֆրանկոյի անվան թատրոնի մոտ։
Հուլիսի 22-ին Գերագույն ռադան օրենք է ընդունել NABU-ի և SAP-ի լիազորությունները կրճատելու մասին։