Transfermarkt-ի վարկածով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի լավագույն խաղացող է ճանաչվել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։