Միլանի «Ինտերը» կարող է բաժանվել Հական Չալհանօղլուից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Կիսապաշտպանն արդեն որոշել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Թուրքիայում, հաղորդում է լրագրող Յագիզ Սաբունջուօղլուն։
Աղբյուրի համաձայն՝ «Ֆեներբահչեն» դեռևս համարվում է կիսապաշտպանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը, և շուտով պատրաստվում է բանակցություններ սկսել միլանյան գրանդի հետ։
Թուրքական ակումբը «Ներաձուրիներին» կառաջարկի մոտ 15-20 միլիոն եվրո Չալհանօղլուի համար, եթե կարողանա համաձայնության գալ 31-ամյա ֆուտբոլիստի հետ։
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։ Նրան ձեռք բերելու հարցում հետաքրքրված է նաև «Գալաթասարայը»։