ChatGPT-ն առցանց վճարումների ներկառուցված համակարգ կթողարկի

OpenAI-ը փորձարկում է վճարման նոր համակարգ ChatGPT-ի ներսում՝ նպատակ ունենալով եկամուտ ստանալ չատբոտի միջոցով կատարվող գնումների համար միջնորդավճար գանձելով։

Համակարգի նախնական տարբերակի գործարկումն իրականացվում է Shopify-ի հետ համագործակցությամբ։

Ներկայումս ChatGPT-ն օգնում է սպառողներին գտնել ապրանքներ, սակայն գնելու և վճարելու համար նրանց ուղղորդում է այլ կայքեր։ Այս նոր ֆունկցիան հնարավորություն կտա վճարումն իրականացնել հենց չատբոտի ներսում։

Վերջին շրջանում ԱԲ ընկերությունները իրենց գործիքները դրամայնացնելու նոր ուղիներ են փնտրում։ Anthropic-ը ևս բացառություն չէ։ Այս շաբաթ ընկերությունը գործարկել է նոր ֆունկցիա, որը կօգնի ֆինանսների մասնագետներին իրականացնել շուկայի վերլուծություններ, հետազոտություններ, ինչպես նաև կայացնել ներդրումային որոշումներ Claude-ի մոդելների միջոցով։

Leave a Comment