Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ – Պանորամա


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։


Այս մասին Telegram ալիքում հայտնել է VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինը` հրապարակելով հանդիպման կադրերը։


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆիկոն մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկու կողմից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։


Սա Պուտինի և Ֆիկոյի առաջին անձնական հանդիպումն է 2016 թվականից ի վեր։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment