Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը ժամանել է Ռուսաստան։
Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանը հայտնել է, որ այցի ընթացքում Իրանի պաշտպանության նախարարը հանդիպում և բանակցություններ է վարել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։
Նախարարին ընդունել է Վլադիմիր Պուտինը, ով, ի դեպ, դրանից մեկ օր առաջ հանդիպել է այաթոլլահ Խամենեիի խորհրդական Լարիջանին։ «Շատ բան է կատարվում կուլիսներում»,- ասում է ռուսական աղբյուրը։
Ավելի վաղ իրանական աղբյուրներն ակնարկել էին Ռուսաստանից որոշակի զենքերի մատակարարման մասին: