Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Ստամբուլում «միջուկային բանակցությունները»

Քաղաքականություն

21.07.2025 | 23:18

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ:

Ինչպես հաղորդում է Report-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Գազայի հատվածում, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլում «միջուկային բանակցությունները»:

«Քննարկվել են Գազայի հումանիտար իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք տեղի կունենան ուրբաթ օրը Ստամբուլում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հուլիսի 25-ին Ստամբուլում: Բանակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։

Leave a Comment