Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցները երրորդ փուլում

 

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանության արդյունքում հայտնի դարձան «Փյունիկ» և «Արարատ-Արմենիա» ակումբների հնարավոր մրցակիցները։

Եթե «Փյունիկը» հաղթահարի հունգարական «Դյորի» արգելքը որակավորման երկրորդ փուլում, ապա երրորդ փուլում կմրցի ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։

«Արարատ-Արմենիան», եթե հաղթի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին», երրորդ փուլում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 31-ին։ Երկու ակումբների խաղերը կմեկնարկեն ժամը 20:00-ին։

Երրորդ փուլի հանդիպումները նախատեսված են օգոստոսի 7-ին և 14-ին։

Leave a Comment