Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնում հավաք անցկացնելու հայտարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի հայտարարել է իր հետևորդների Վաղարշապատի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու մասին։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։ Միաժամանակ դիմում ենք պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձրորեն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին […]