Իրանի հետ լարվածության սրումը կարող է Բաքվին թանկ նստել. Foreign Affairs


Միջազգային

Իրանի հետ լարվածության սրումը կարող է Բաքվին թանկ նստել: Այս կարծիքին է ամերիկյան «Foreign Affairs» ամսագիրը: Ըստ աղբյուրի.

«Վերջին հինգ տարիների ընթացքում աշխարհում քիչ երկրներ են իրենց տարածաշրջանային դիրքորոշման մեջ այնպիսի խորը փոփոխություններ ապրել, որքան Ադրբեջանը: Սակայն նույնիսկ միջազգային հաջողությունները չեն պաշտպանել այս երկիրը ներքին խոցելիություններից»:

«Foreign Affairs»-ը մատնանշում է Ալիևի կառավարության արտաքին քաղաքականության նախընտրությունների հետ կապված ռիսկերը: Մասնավորապես, Իսրայելի հետ դիվանագիտական մերձեցումը Իրանի հետ մոտ լինելու ֆոնին, Բաքվին հանգեցրել է այն մտքին, որ այն դարձել է Միացյալ Նահանգների անփոխարինելի ռազմավարական գործընկեր: Այս կարծիքը հատկապես ամրապնդվել է Դոնալդ Թրամփին պաշտոնական Բաքվի կողմից ցուցաբերված աջակցությունից հետո՝ հույս ունենալով, որ նա ավելի կոշտ դիրքորոշում կընդունի Իրանի նկատմամբ:

Աղբյուրն ընդգծվում է. «Նման միակողմանի կողմնորոշումը կարող է մեծ խնդիրների հանգեցնել Ադրբեջանի համար, հատկապես, եթե Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը սրվի: Այս դեպքում Թեհրանը կարող է արձագանքել ինչպես ուղղակի գործողություններով, այնպես էլ Ադրբեջանի ներքին իրավիճակը անկայունացնելով»:

Իրանում եւս արձագանքել են՝ նման գնահատում տալով. «Իլհամ Ալիևը սխալմամբ կարծում է, որ քանի որ բնակչության մեծամասնությունը շիաներ են, Իրանը չի հարվածի: Եթե նա գործի՝ հիմնվելով դրա վրա, խորապես սխալվում է:

Սիոնիստներին փոխանցված բոլոր ռազմական օբյեկտները գտնվում են մեր խիստ հսկողության տակ։

Այս անգամ ո՛չ դուք, ո՛չ էլ սիոնիստները չեք կարողանա խուսափել Իրանի զայրույթից»։

Leave a Comment