Փաշինյանը կոչ է արել պատրաստվել Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու

Արմինֆո.  Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ավազանի անունը-խմբ.) պետք է ազատի Վեհարանը։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման բովանդակությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

 

«Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետեւ «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։

 

Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։  Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը դեռեւս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։  Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։  Մենք դա կանենք միասին։  Պատրա’ստ եղեք: Վեհարանը վեհի», – գրել է Փաշինյանը։

 

Մի քնաի ժամ հետո նա նոր գրառում է կատարել. «Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ 

 

Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Leave a Comment