Որակ, ժամկետ, ստանդարտ. 2025-ը 800 կրթական հաստատության կառուցման ժամկետի ավարտի նախընթաց տարին է


2025 թվականը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի նախընթաց տարին է:


Պատասխանատու գերատեսչությունները վստահեցնում են՝ օրենսդրական փոփոխություններից մինչև Կառավարության որոշումներ, ամեն ինչ պատրաստ է՝ շինարարության տեմպից չշեղվելու, դրանք սահմանված ժամկետներում ավարտելու համար:


Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ժամկետների պահպանման խնդիր բարձրացրեց նաև վարչապետը:


Կառուցապատման ինչպես ժամկետի, այնպես էլ որակի ապահովումը Քաղաքաշինության կոմիտեում հսկում են էլեկտրոնային ծրագրավորմամբ:


Կառույցի ղեկավարը շաբաթը մի քանի անգամ նաև այցելում է կառուցվող դպրոց մանկապարտեզներ: Որակ և ժամկետ՝ այս երկու բաղադրիչներից ոչ մեկը ստորադասել չի կարելի:


3 դեպք է գրանցվել, երբ ուշացման պատճառով շինարարի հետ պայմանագիրը խզվել է:


Ոչ պակաս կարևոր բաղադրիչ է նաև ստանդարտի ապահովումը: Բոլոր շինարարներին ուղարկվել են համապատասխան շրջաբերականներ, զգուշացրել՝ առաջիկայում բացման պատրաստվող բոլոր դպրոցները պետք է ունենան նույն արտաքին երեսպատումը:

Source link

Leave a Comment