Կանանց աշխարհի թիմային առաջնությանը ՌԴ հավաքականը հանդես կգա ՖԻԴԵ-ի դրոշի ներքո

Բաժանորդագրվել

Որոշումը կայացվել է ՖԻԴԵ-ի խորհրդի՝ Բաթումիում կայացած նիստում:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) խորհուրդը հավանություն է տվել ՖԻԴԵ-ի դրոշի ներքո 2025 թվականի կանանց աշխարհի թիմային առաջնությանը Ռուսաստանի հավաքականի մասնակցությանը: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։

Որոշումը կայացվել է ՖԻԴԵ-ի խորհրդի՝ Բաթումիում կայացած նիստում: Մրցաշարը կկայանա 2025 թվականի նոյեմբերին Իսպանիայում՝ Լինարեսում։

«Այս որոշումը հիմնված է 2025 թվականի հունվարին ստեղծված նախադեպի վրա, երբ ՖԻԴԵ-ի բանաձևը թույլ տվեց խոցելի խմբերից չեզոք թիմերի (հաշմանդամություն ունեցող պատանիների և շախմատիստների) մասնակցությունը թիմային մրցումներին: Բոլոր նման թիմերը պարտավոր են հանդես գալ առանց ազգային խորհրդանիշների՝ ՄՕԿ-ի քաղաքականությանը լիովին համապատասխան»,-նշվում է կազմակերպության կայքում։

Ռուսաստանի շախմատի կանանց հավաքականը վերջին անգամ հանդես է եկել 2021 թվականի աշխարհի թիմային առաջնությունում:

2022 թվականին հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ՖԻԴԵ-ն արգելել է ռուսաստանցիներին մասնակցել թիմային մրցումներին։ Նույն թվականի մարտին ՖԻԴԵ-ն Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ է տվել անձնական մրցաշարերում հանդես գալ միայն չեզոք կարգավիճակով, այդ որոշումը մի քանի անգամ երկարաձգվել է։

Հայաստանի 6 ներկայացուցիչ հայտնվել է շախմատի համաշխարհային վարկանիշի լավագույն 100–յակում

Leave a Comment