Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերաբերյալ անփոփոխ է մնում. Իրանի ԱԳՆ


Քաղաքականություն


Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և միջանցքների վերաբերյալ մնում է անփոփոխ։

Ինչպես հաղորդում է Mehr գործակալությանը, այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։

«Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ Սակայն դա չպետք է խախտի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները և չպետք է փոփոխություններ մտցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ։ Իրանի դիրքորոշումը հստակ է, մենք այս մասին բազմիցս խոսել ենք», – նշել է Բաղային։


Leave a Comment