«Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը»․ Մարգարիտա Սիմոնյան

«Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը»․ Մարգարիտա Սիմոնյան

Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը: Այս մասին հայտնել է լրագրող Մարգարիտա Սիմոնյանը՝ Россия 1-ի եթերում։

«Հայ Առաքելական Եկեղեցուն և հայերին ովքեր ասես որ չեն փորձել ոչնչացնել՝ պարսիկները, օսմանցիները, հռոմեացիները, պարթևները, մոնղոլները։ Բայց 2,000 տարվա ընթացքում դա ոչ ոքի չի հաջողվել: Իսկ այժմ՝ մեր աչքի առաջ, 2,000 տարվա մեջ առաջին անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին փորձում է ոչնչացնել մեկը, ով իրեն կոչում է հայ, ով իրականում էլ հայ է ըստ ծագման։ Սա իսկապես անլսելի բան է։ Էֆենդի Փաշինյանը ոչ միայն իր ժողովրդի դավաճանն է, իր հավատքի դավաճանն է, այլև հակաքրիստոսի փոքրիկ կտոր», – նշել է Սիմոնյանը:

Leave a Comment