Սա կարող Փաշինյանի վերջին հրապարակը լինի


Ներքաղաքական

Փաշինյանը նոր «խայպ» է ուզում բերել մարդկանց մեջ, թե իբր նա այնքան արդար այր է, որ Հայաստանում իր մատնանշած բոլոր թալանչիներին պատժել է, էլ հոգս ու դարդ չի մնացել, հիմա էլ անցել է եկեղեցու հարցերին:

Մինչեռ փաստերն այլ բանի մասին են խոսում՝ անվտանգության լրջագույն սպառնալիք, սոցիալական անարդարություն, փողերի փոշիացում (սկսած ԱՆԻՖԻ-ից վերջացրած ՔՊ վարչության փողերի նվիատվության խարդախություն), արտաքին քաղաքականության անփույթ եւ անփորձ կառավարում, արտաքին պարտքի կրկնապատկում, հանրային կյանքում պառակտություն եւ խորն ատելության սերմանում, կրթության որակի անկում, պետական ապարատի կառույցների ցածրակարգ աշխատանք, կոմունիկացիայի կառավարման խափանում, անօրինականության լեգիտիմացում ու այսպես մի ահռելի մեծ ցուցակ՝ ինչքան ասես, էլի ասելիք կա:

Ու Փաշինյանը կտրված այս ամենից՝ դեռ հույս ունի, որ իր հաջողության արենան՝ հրապարակը, դեռ գրկաբաց սպասում է իրեն, բայց չի էլ հասկանում, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ հրապատակները սկսել են հասկանալ, որ իրենք մի արկածախնդիր մոլագարի ձեռքում խաղալիք են դառնում եւ խայտակվում են ամբողջ աշխարհում:

Էջիածնում եկեղեցին անվերապահ աջակցություն ունի՝ հենց էջմիածնեցիների կողմից, քանի որ իրեց աչքի առաջ է Վեհափառն այս տարիներին շենացրել ու դրախտավայր դարձրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ու գալու է մեկը Էջմիածնի հրապարակ, որ բացի նախկին քաղաքապետ Դիաննա Գասպարյանից՝ ուրիշ բան չի տվել էջմիածնեցիներին ու փորձի սադրանքնե՞ր իրականացնել Սուրբ քաղաքում:

Միգուցե նա շատ վստահ է, բայց թող շատ արխային էլ չընկնի. սա կարող է դառնալ այն հրապարակ, որտեղ հանրությունը հենց իրեն կդատի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment