Ջրափրկարարները հուլիսի 20-ին Սևանա լճից դուրս են բերել 5 քաղաքացու

Հուլիսի 20-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացի (դեռահաս) հեծանվանավակով ափից մոտ 800 մ հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացիներին։ Հայտնում է ՆԳՆ-ն։

Հուլիսի 20-ին, ժամը 15։50-ին քաղաքացին դիմել է Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներին առ այն, որ երկու քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն վերադարձել (մոտ 30 րոպե)․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։      

Ջրափրկարարները հայտնաբերել և ափ են դուրս բերել հեծանվանավակը և երկու քաղաքացու։

Հուլիսի 20-ին, ժամը 18։55-ի սահմաններում Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 1․5 կմ հեռավորության վրա քաղաքացին մոտորանավակով երկար ժամանակ է չի շարժվում։

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացուն և մոտորանավակը։ 

Leave a Comment