Հնարավորություն է ստեղծվել «տեսակցել» Վահագն Չախալյանին դատարանի դահլիճում

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, երկու ամսյա կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանի աջակիցները հրապարակել են նրան վերաբերող եւ արդեն չորս ու կես տարի ձգվող (2021 թվականի հունվարի 28 ից) եւս մեկ խայտառակ, շինծու դատական նիստի մասին մանրամասներ:

 

«Հարգելի ընկերներ, հարազատներ եւ համախոհներ, ուզում ենք տեղեկացնել, որ արդեն չորս ու կես տարի ձգվող, կեղծ մեղադրանքով («Իշխանության զավթում 1-ին»` 34_300 1-ին մաս հոդվածով) հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին, առավոտյան՝ ժամը 9:30-ին, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում («Ռոսսիա մոլի» հարեւանությամբ): 

 

Ուզում ենք մեկ անգամ եւս հիշեցնել, որ այս ապազգային, հակաեկեղեցական իշխանության, այս փոքրիկ խմբակի կողմից տվյալ գործը Վահագնին կպցրած-կարված ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին գործն է։ Հիշեցնենք որ նմանատիպ մի շինծու գործով այս պահին էլ Վահագն Չախալյանը հուլիսի 4-ից գտնվում է կալանավայրում՝ «իշխանության զավթում 2-րդ» հոդվածով։ Վահագն Չախալյանն, ըստ օրենքի, ներկա է գտնվելու դատական նիստին։ Ըստ էության, հնարավորություն է ստեղծվել «տեսակցել» պրն. Չախալյանին դատարանի դահլիճում։ Դատական նիստը դռնբաց է», – ասված է հայտարարության մեջ:

Leave a Comment