Սիգերու Իսիբան հայտարարել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում մնալու մտադրության մասին

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան կիրակի օրը հայտարարել է իր պաշտոնում մնալու մտադրության մասին այն բանից հետո, երբ, ըստ կանխատեսումների, նրա իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կիրակի օրվա ընտրություններում կկորցնի իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում, հաղորդում է Reuters-ը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք մտադիր է մնալ վարչապետի և իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում՝ Իսիբան ասել է «այո» Տոկիոյում կուսակցության կենտրոնակայանում մամուլի հետ զրույցի ժամանակ, որտեղ շարունակվում է ձայների հաշվարկը։
«Չափազանց կարևոր բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ սակագների շուրջ… Ոչ մի դեպքում չպետք է ձախողենք այդ բանակցությունները», – հավելել է Իսիբան

Leave a Comment