ԵՎՐՈ-2025-ի քառորդ եզրափակչում Գերմանիայի կանանց հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով 2:1 հաշվով հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ։
Հիմնական ժամանակում Գրեյս Գեյորոյի խփած գոլին Գերմանիան պատասխանեց Շեկե Նյուսկենի դիպուկ հարվածով։ Դեռևս 13-րդ րոպեին, երբ հաշիվը 0:0 էր, Գերմանիան մնաց տասը խաղացողով՝ Կատրին Հենդրիխի հեռացման պատճառով։ 40-րդ և 57-րդ րոպեներին VAR-ը չեղարկեց ֆրանսիացիների խփած երկու գոլ, իսկ 69-րդ րոպեին Նյուսկենը չիրացրեց 11 մետրանոց հարվածը։ Հետխաղյա 11 մետրանոցների շարքում գերմանացիները ավելի հաջողակ էին՝ հաղթելով 6:5 հաշվով։
Գերմանիայի կանանց հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ-2025-ի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հետ։ Մյուս կիսաեզրափակչում Անգլիան կհանդիպի Իտալիայի հետ։