Ռուբեն Ամորիմը ամփոփել է «Լիդսի» հետ ընկերական հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ամփոփել է «Լիդսի» հետ ընկերական հանդիպումը (0-0):

«Մեզ արագությունը չի բավարարում, հատկապես կենտրոնական գոտում, և դա զգացվում էր: Դժվար է դառնում գնդակը հասցնել հարձակվողներին: Բայց մեզ հաջողվեց հնարավորություններ ստեղծել:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք, բայց սա առաջին փորձությունն էր Պրեմիեր Լիգայի թիմի դեմ, և մենք օգտագործեցինք երկու կազմ։ Սա լավ փորձություն էր։

Երկրպագուները արժանի են ավելիին բոլոր առումներով, և մենք պատրաստվում ենք դա տալ նրանց։ Եվ մենք ավելի մոտ կլինենք նրանց, ինչպես պետք է լինի «Մանչեսթեր Յունայթեդը»», – Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Leave a Comment