ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ խնդրել է Coca-Cola ընկերությանը փոփոխություններ կատարել ամերիկյան շուկայի համար նախատեսված հայտնի ըմպելիքի բաղադրատոմսում՝ եղեգնաշաքար ավելացնելով։
Հայտնի է, որ կոկա-կոլայի բաղադրության մեջ մտնում է եգիպտացորենի օշարակ։
«Ես խոսել եմ Coca-Cola ընկերության հետ Միացյալ Նահանգներում կոկա-կոլայի մեջ ԻՐԱԿԱՆ եղեգնաշաքար օգտագործելու մասին, և նրանք համաձայնել են դա անել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Coca-Cola ընկերության բոլոր պատասխանատու անձանց։ Սա շատ լավ քայլ կլինի նրանց կողմից, կտեսնեք։ Սա պարզապես ավելի լավ է», – նշել է ԱՄՆ նախագահը։
The Coca-Cola Company-ի ներկայացուցիչը չի հաստատել այս փոփոխությունը, սակայն CNN հեռուստաալիքին իր հայտարարության մեջ նշել է, որ ընկերությունը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի խանդավառությունը։
«Մենք բարձր ենք գնահատում նախագահ Թրամփի խանդավառությունը մեր խորհրդանշական Coca-Cola ապրանքանիշի վերաբերյալ։ Մեր Coca-Cola արտադրանքի տեսականու նորարարական առաջարկների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի առաջիկայում», – նշել է ընկերության ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահի հակումը դիետիկ կոլայի նկատմամբ լավ հայտնի է։
Նա նույնիսկ Օվալաձև աշխատասենյակում ունի, այսպես կոչված, «Դիետիկ կոլայի կոճակ»՝ կարմիր կոճակով փոքրիկ փայտե տուփ, որը սեղմելիս ԱՄՆ նախագահի սպասավորը բերում է ըմպելիքը։