«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի տաղանդի մասին, ով վերջերս է միացել թիմին։
«Դե Բրույնեն ունի յուրահատուկ, ակնառու որակներ, և երբ գնդակը նրա մոտ է, տեսնում է այնպիսի բաներ, որոնք շատերը չեն տեսնում», – Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ 33-ամյա Դե Բրույնեն այս ամռանը միացավ «Նապոլիին» ազատ գործակալի կարգավիճակով՝ «Մանչեսթեր Սիթիում» տասը տարի անցկացնելուց հետո։