Արքայազն Ալվալիդ բին Խալեդ բին Թալալ ալ Սաուդը, որը հայտնի է որպես «քնած արքայազն», մահացել է Սաուդյան Արաբիայում 36 տարեկան հասակում: Նրա մահվան մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա հայրը՝ արքայազն Խալեդ բին Թալալ բին Աբդուլազիզը:
Արքայազնը երկու տասնամյակից ավելի անցկացրել է կոմայի մեջ՝ Լոնդոնում սովորելու ժամանակ տեղի ունեցած ավտովթարից հետո: Այդ ժամանակ նա ընդամենը 16 տարեկան էր և գլխի ծանր վնասվածք էր ստացել:
Բժիշկները բազմիցս խորհուրդ են տվել ընտանիքին` դադարեցնել կյանքի պահպանման սարքերի օգտագործումը՝ համարելով վերականգնումը անհնար: Սակայն հայրը այս բոլոր տարիների ընթացքում հրաժարվել է այդ քայլին դիմել:
Տես նաեւ https://t.me/iravunk/54897