Կան շատ լուրջ կասկածների, որ Բաքուն մասնակցել է ՌԴ-ում ռազմավարական ավիացիայի օդանավակայանների վրա հարձակմանը


Միջազգային

Ռուսական որոշ տեղեկացված աղբյուրներ հայտնում են այն լուրջ կասկածների մասին, որ Բաքուն մասնակցել է Ռուսաստանում ռազմավարական ավիացիայի օդանավակայանների վրա աղմուկ հանած հարձակմանը։

Խոսքը ուկրաինական «Սարդոստայն» գործողության մասին է, որի իրականացմանը, պարզվում է, մասնակցել են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ և լոգիստիկ շղթաներ։ Ավելի կոնկրետ, օդանավակայաններին հարվածած անօդաչուները տեղափոխող բեռնատարները տեղաշարժվել են ազերիական սփյուռքի կոնկրետ ղեկավարների հովանավորությամբ եւ օգնությամբ: Նաեւ, որ  նրանց միջոցով է լուծվել ֆինանսական հարցերը:

Սա բացատրում է Բաքվի այն գերնյարդային ռեակցիան, որը ցուցադրվեց Եկատերինբուրգում ադրբեջանական դիասպորի ներկայացուցիչների ձերբակալության ժամանակ, որի թելերը տարան դեպի Ուրալու ադրբեջանցիների ղեկավարություն:

Տես նաեւ https://t.me/iravunk/54879 

Leave a Comment