Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշեց Հանքագործի և մետալուրգի օրը (տեսանյութ)
Վերնագիր՝ Երեխաների անունից շնորհավորում ենք մետալուրգի օրվա առթիվ. Քաջարանում նշվեց հանքագործի օրը
Հանքագործների քաղաքում ամեն տարի մետալուրգի օրը նշվում է մեծ շուքով: Այս անգամ տոնակատարությունները մեկնարկեցին ԶՊՄԿ-ի հիմնանորոգված մարզադաշտի բացման արարողությամբ: Հնչեցին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր` ևս մեկ անգամ կարևորելով ոլորտի մասնագետների դերը հանքաարդյունաբերության զարգացման գործում: Ավանդույթի համաձայն` մասնագիտական տոնի առթիվ ձեռնարկության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին: Մետալուրգի օրվան բարձր տրամադրություն հաղորդեցին Երվանդ Երզնկյանի նվագախմբի ելույթները, իսկ տոնի ավարտը ազդարարվեց սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգով: