«Բարսելոնան» չի պատրաստվում խախտել ֆինանսական հավասարակշռությունը «Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի համար։
Ըստ Mundo Deportivo-ի, չնայած ակումբի սպորտային տնօրեն Դեկուի և գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կողմից կոլումբիացու տրանսֆերին տրված հավանությանը, կատալոնական ակումբը չի առաջարկի 60 միլիոն եվրոյից ավելի։
Հաշվի առնելով ֆինանսական վիճակը և Լա Լիգայի 1:1 կանոնին համապատասխանելու անհրաժեշտությունը, «Բարսելոնան» չի մրցի ավելի բարձր առաջարկների հետ։ Եթե, օրինակ, Մյունխենի «Բավարիան» առաջարկի 75-80 միլիոն եվրո, կատալոնացիները կդիտարկեն այլ տարբերակներ։
Անցած մրցաշրջանում Դիասը մասնակցել է 50 խաղի, խփել 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ գործում է մինչև 2027 թվականի ամառը, իսկ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։