Միջմրցաշրջանի արդյունքներն ինձ չեն հետաքրքրում․ Տեն Հագը՝ Ֆլամենգոյի երիտասարդական կազմից կրած պարտության մասին

«Բայերի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է թիմի 1:5 հաշվով պարտությունը «Ֆլամենգոյի» երիտասարդական կազմից ընկերական խաղում։

«Արդյունքը վատ է, բայց անկեղծ ասած՝ միջմրցաշրջանի արդյունքները ինձ չեն հետաքրքրում։ Իհարկե, մենք չպետք է այդքան խոշոր հաշվով պարտվենք, բայց ինձ համար կարևոր է, որ խաղացողները վնասվածքներ չստանան։ Ավելի լավ կլիներ խաղալ ավելի ուշ», – ասել է տեն Հագը, ում խոսքը փոխանցում է Bild-ը։

Սա տեն Հագի առաջին խաղն էր «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնում, որը նա ստանձնել է հուլիսի 1-ից՝ նախկինում աշխատելով «Մանչեսթեր Յունայթեդում»։ Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Բայերը» օգոստոսի 23-ին կմրցի «Հոֆենհայմի» հետ։

Leave a Comment