Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ․ 20 վիրավոր կա

Հասարակություն

19.07.2025 | 15:22

Ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ Լոս Անջելեսում՝ շաբաթ օրը, հուլիսի 19-ին, փոխանցում է DW-ն։

Քաղաքի հրշեջ-փրկարար ծառայությունը հաղորդում է, որ ավելի քան 20 մարդ վիրավորվել է։ Տվյալների համաձայն՝ առնվազն 4-5 մարդ գտնվում է կրիտիկական, իսկ 8-10-ը՝ ծանր վիճակում։

Միջադեպը տեղի է ունեցել Սանտա Մոնիկա զբոսայգում՝ քաղաքի հյուսիս-արևմուտքում։

Դեռևս մանրամասներ չկան, թե ինչու է վարորդը մեքենան վարել մարդկանց ուղղությամբ։

Leave a Comment