Հայտնի է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ «Լիվերպուլը» վաճառել Իբրահիմ Կոնատեին

«Լիվերպուլը» կպահանջի 44 միլիոն եվրո ցանկացած ակումբից, որը կփորձի այս ամռանը պայմանագիր կնքել կենտրոնական պաշտպան Իբրահիմ Կոնատեի հետ: Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները չափազանց դժկամությամբ են վաճառում 26-ամյա պաշտպանին, բայց նաև չեն ցանկանում անվճար բաց թողնել Կոնատեին, հաշվի առնելով, որ նրա պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։

«Լիվերպուլը» մտադիր է նոր բանակցություններ վարել ֆրանսիացի խաղացողի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կոնատեն չի մտադիրվում երկարաձգել «Լիվերպուլի» հետ պայմանագիրը և երազում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։

26-ամյա խաղացողը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։

Leave a Comment