Հնդկաստանի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալությունը երկուշաբթի օրը կենտրոնական գրասենյակ է հրավիրել տեխնոլոգիական հսկա ընկերություններ Google-ի և Meta-ի ղեկավարներին՝ առցանց խաղադրույքների հավելվածների միջոցով հնարավոր փողերի լվացման գործով սկսված հետաքննության շրջանակում, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Հնդկաստանի իրավական վարչությունը ուսումնասիրում է, թե արդյոք այս հարթակները (Google և Meta) նպաստել են գովազդի միջոցով առցանց խաղադրույքների հավելվածների առաջմղմանը և լայն տարածմանը։ Նշվում է, որ այս գործի շրջանակում ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումը նշանակված է հուլիսի 21-ին՝ գործակալության կենտրոնակայան Նյու Դելիում։
Մեկ այլ պետական աղբյուր մեղադրել է Google-ին և Meta-ին՝ ապօրինի գործունեության խթանման նպատակով իրենց հարթակները օգտագործելու մեջ՝, անտեսելով կառավարության հստակ հանձնարարականները, որոնք արգելում են խաղադրույքների ցանկացած տեսակի գովազդ։

Գործակալությունը հետաքննություն կանցկացնի Google-ի և Meta-ի նկատմամբ և կպարզի, թե ինչ միջոցներ են նրանք ստացել խաղադրույքների հավելվածներից, ինչպես նաև կստուգի, թե արդյոք նրանք չեն գովազդել որևէ այլ խաղադրույքի հարթակ։
«Խաղադրույքներն ու ազարտային խաղերը լուրջ ֆինանսական և սոցիալ-տնտեսական ռիսկեր են ներկայացնում սպառողների՝ հատկապես երիտասարդների և երեխաների համար», — նշվել է Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարության 2022 թվականի զեկույցում, որը հասցեագրվել է հեռուստաալիքներին և թվային մեդիա հարթակներին։
Նախարարությունն ընդգծել է նաև, որ հասարակության շահերից ելնելով՝ անթույլատրելի և ոչ ցանկալի է գովազդի միջոցով խթանել ինչպես առցանց, այնպես էլ առկա (օֆլայն) խաղադրույքները և ազարտային խաղերը։