«Իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ձևավորել, և՛ ազատ խոսքի, և՛ քաղաքական խոսքի դեմ պայքարել կալանքների միջոցով: Իրենք շատ լավ հասկանում են, որ քաղաքական դաշտում իրավիճակը լրջորեն փոխվել է, հանրային տրամադրությունները փոխվել են: Դրա համար փորձում են, իրենց կարծիքով, կանխարգելիչ գործողություններ իրականացնել»,- երեկ՝ հուլիսի 18-ին, դատարանի մոտ Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Հիշեցնենք, որ Ավան Նոր Նորք ընդհանուր իրավասություն դատարանում գիշերը քննվում էր քաղաքագետ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը: Նա կալանավորվեց երկու ամսով:
Մանրամասն՝ տեսանյութում