Հրդեհ՝ Աբովյան քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում. տարհանել են 100-ից ավելի քաղաքացու. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջան թաղամասի 64 շենքում կրակ և ծուխ է նկատվում:  

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ավոսանդուղք:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում մի քանի քաղաքացու օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:  Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը: 

Leave a Comment