https://arm.sputniknews.ru/20250719/hajastanum-aghqatutjan-amenacatsr-astitshany-qajaranum-nshvec-hanqagvortsi-ev-metaghagvortsi-ory-91494290.html
Հայաստանում աղքատության ամենացածր աստիճանը. Քաջարանում նշվեց Հանքագործի և մետաղագործի օրը
Հայաստանում աղքատության ամենացածր աստիճանը. Քաջարանում նշվեց Հանքագործի և մետաղագործի օրը
Sputnik Արմենիա
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և այն սպասարկող ձեռնարկություններում ներկայացված է ավելի քան 400 մասնագիտություն։ Սյունիքի մարզը, որտեղ գտնվում է… 19.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-19T11:20+0400
2025-07-19T11:20+0400
2025-07-19T11:33+0400
սյունիք
զանգեզուր
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
հանքարդյունաբերություն
տոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/13/91490641_0:85:1620:996_1920x0_80_0_0_0bbbaae7cfcba41531d0c76bd0abee5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզում աղքատության ցուցանիշն ավանդաբար ամենացածրն է մնում Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ Հանքագործի և մետաղագործի օրվա տոնակատարության կապակցությամբ ելույթ ունենալով Քաջարանի քաղաքային մարզադաշտում։Սյունիքի հանքագործների վարպետության շնորհիվ ամուր հիմքեր են ստեղծվում երկրի արդյունաբերության համար։ Այսօր կոմբինատում աշխատում է ավելի քան 4700 մարդ (նրանց մոտ 90%-ը Սյունիքից են՝ Քաջարանի և Կապանի բնակիչներ)։ ԶՊՄԿ-ի 22 աշխատակիցները կանայք են, և աշխատողների ընդհանուր թվով կոմբինատը գրեթե մեկուկես անգամ գերազանցում է արդյունաբերության միջին ցուցանիշը աշխարհում: Կոմբինատում և նրան սպասարկող ձեռնարկություններում ներկայացված է շուրջ 400 մասնագիտություն, ԶՊՄԿ-ն կարելի է անվանել տարածաշրջանի տնտեսության կարևորագույն օղակ:Կոմբինատի համար չափազանց կարևոր է շարունակական արդիականացումը, աշխատանքի անվտանգության բարձրացումը, աշխատակիցների և նրանց ընտանիքների համար առողջապահական ծրագրերի իրականացումը: Գլխավոր տնօրենը նշեց, որ այս տարի՝ Հանքագործի և մետաղագործի օրվան ընդառաջ, կոմբինատն առաջին անգամ անցկացրել է «Առողջության օրեր» կոչվող ծրագիրը։Շարունակվում է նաև արդյունաբերական արդիականացումը. ավտոմատացվում են արտադրական գործընթացները, ներդրվում են թվային լուծումներ, ինչպես նաև կայուն էկոլոգիական և սոցիալական զարգացման իոնային ստանդարտներ:«Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հատկապես ոլորտի վետերաններին։ Նրանց նվիրվածությունն օրինակ է բոլորիս համար», – հավելեց նա։Լրագրողների հետ զրույցում ԶՊՄԿ–ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ ձեռնարկությունում ամբողջությամբ վերանայվել է բնապահպանական մոնիտորինգի ծրագիրը: Այս տարի ևս կոմբինատը վերանայել է աշխատավարձի սանդղակը, քանի որ տարեսկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ աշխատակիցների մի մասը դժգոհում էր աշխատավարձերի անհավասարությունից:«Աշխատանքի վարձատրության նոր համակարգը եթե ամբողջությամբ չի կարգավորել իրավիճակը, ապա էապես բարելավել է այն։ Փոփոխություններ են կատարվել նաև ապահովագրական համակարգում։ Այն, որ դժգոհություն այլևս չի արտահայտվում, վկայում է մեր աշխատանքի արդյունքի մասին», – հավելեց Ստեփանյանը։Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանը հիշեցրել է, որ մարզի տնտեսության մեջ 75-80%-ը զբաղեցնում է արդյունաբերությունը, որի 80%-ից ավելին՝ լեռնահանքային հատվածը: Նա նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերազինման ծրագիր է իրականացնում, այդ թվում՝ Կապանում և Գորիսում: Ըստ պաշտոնյայի` հատուկ ուշադրություն է դարձվելու լեռնամետաղագործական մասնագիտություններին։Նշենք, որ Հանքագործի և մետաղագործի օրը, դեռևս խորհրդային ժամանակաշրջանում հաստատված ավանդույթի համաձայն, սովորաբար նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը:
սյունիք
զանգեզուր
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/13/91490641_33:0:1473:1080_1920x0_80_0_0_3eeb53006c8d9e4e8aede3dadf9f4676.jpg
սյունիք, զանգեզուր, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», հանքարդյունաբերություն, տոն
սյունիք, զանգեզուր, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», հանքարդյունաբերություն, տոն
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և այն սպասարկող ձեռնարկություններում ներկայացված է ավելի քան 400 մասնագիտություն։ Սյունիքի մարզը, որտեղ գտնվում է կոմբինատը, միջին աշխատավարձով զիջում է միայն Երևանին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզում աղքատության ցուցանիշն ավանդաբար ամենացածրն է մնում Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ Հանքագործի և մետաղագործի օրվա տոնակատարության կապակցությամբ ելույթ ունենալով Քաջարանի քաղաքային մարզադաշտում։
Սյունիքի հանքագործների վարպետության շնորհիվ ամուր հիմքեր են ստեղծվում երկրի արդյունաբերության համար։ Այսօր կոմբինատում աշխատում է ավելի քան 4700 մարդ (նրանց մոտ 90%-ը Սյունիքից են՝ Քաջարանի և Կապանի բնակիչներ)։ ԶՊՄԿ-ի 22 աշխատակիցները կանայք են, և աշխատողների ընդհանուր թվով կոմբինատը գրեթե մեկուկես անգամ գերազանցում է արդյունաբերության միջին ցուցանիշը աշխարհում: Կոմբինատում և նրան սպասարկող ձեռնարկություններում ներկայացված է շուրջ 400 մասնագիտություն, ԶՊՄԿ-ն կարելի է անվանել տարածաշրջանի տնտեսության կարևորագույն օղակ:
«Արդեն 4 տարի է, ինչ մենք Հայաստանի խոշորագույն հարկատուն ենք, ՀՆԱ-ի ամենաբարձր մակարդակը Սյունիքում է, ինչպես նաև երկրի ամենաբարձր միջին աշխատավարձն է այստեղ (երկու դեպքում էլ Երևանը չհաշված– խմբ.)», – հայտարարել է Խուդոլին (ամենաթարմ վիճակագրական տվյալներով՝ 2025 թվականի մարտին Սյունիքում միջին աշխատավարձը կազմել է 306 հազար դրամից մի փոքր ավել կամ մոտ 790 դոլար – խմբ.)։
Կոմբինատի համար չափազանց կարևոր է շարունակական արդիականացումը, աշխատանքի անվտանգության բարձրացումը, աշխատակիցների և նրանց ընտանիքների համար առողջապահական ծրագրերի իրականացումը: Գլխավոր տնօրենը նշեց, որ այս տարի՝ Հանքագործի և մետաղագործի օրվան ընդառաջ, կոմբինատն առաջին անգամ անցկացրել է «Առողջության օրեր» կոչվող ծրագիրը։
Շարունակվում է նաև արդյունաբերական արդիականացումը. ավտոմատացվում են արտադրական գործընթացները, ներդրվում են թվային լուծումներ, ինչպես նաև կայուն էկոլոգիական և սոցիալական զարգացման իոնային ստանդարտներ:
«Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հատկապես ոլորտի վետերաններին։ Նրանց նվիրվածությունն օրինակ է բոլորիս համար», – հավելեց նա։
Լրագրողների հետ զրույցում ԶՊՄԿ–ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ ձեռնարկությունում ամբողջությամբ վերանայվել է բնապահպանական մոնիտորինգի ծրագիրը: Այս տարի ևս կոմբինատը վերանայել է աշխատավարձի սանդղակը, քանի որ տարեսկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ աշխատակիցների մի մասը դժգոհում էր աշխատավարձերի անհավասարությունից:
«Աշխատանքի վարձատրության նոր համակարգը եթե ամբողջությամբ չի կարգավորել իրավիճակը, ապա էապես բարելավել է այն։ Փոփոխություններ են կատարվել նաև ապահովագրական համակարգում։ Այն, որ դժգոհություն այլևս չի արտահայտվում, վկայում է մեր աշխատանքի արդյունքի մասին», – հավելեց Ստեփանյանը։
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանը հիշեցրել է, որ մարզի տնտեսության մեջ 75-80%-ը զբաղեցնում է արդյունաբերությունը, որի 80%-ից ավելին՝ լեռնահանքային հատվածը: Նա նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերազինման ծրագիր է իրականացնում, այդ թվում՝ Կապանում և Գորիսում: Ըստ պաշտոնյայի` հատուկ ուշադրություն է դարձվելու լեռնամետաղագործական մասնագիտություններին։
Նշենք, որ Հանքագործի և մետաղագործի օրը, դեռևս խորհրդային ժամանակաշրջանում հաստատված ավանդույթի համաձայն, սովորաբար նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը: