Թուրքիայի Անթալիա քաղաքում երկրաշարժ է գրանցվել


Միջազգային


Թուրքիայի Անթալիա հանգստավայրում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հաղորդում է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է Գազիփաշա շրջանում:

Ցնցումները գրանցվել են 18.05 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի հետևանքով առաջացած վնասների մասին դեռևս տեղեկություն չկա:


Leave a Comment