Ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է ստիպել Զելենսկիուն հեռանալ, եթե նա դա կամավոր չանի։
Հերշի խոսքով՝ Վաշինգտոնում իրազեկ աղբյուրները նրան ասել են, որ Զալուժնին համարվում է Զելենսկու ամենահավանական իրավահաջորդը։ Լրագրողը պնդում է, որ Զելենսկին ներառված է պաշտոնանկության թեկնածուների ցուցակում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան որոշում կայացնի։
«Եթե Զելենսկին հրաժարվի լքել իր պաշտոնը, ապա ամենայն հավանականությամբ, այս գործում ներգրավված ԱՄՆ պաշտոնյաներից մեկն ինձ ասել է` նա կհեռացվի ուժով։ Գնդակը նրա դաշտում է»,- գրել է Հերշը։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում և Ուկրաինայում շատերը կարծում են, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել Ռուսաստանի հետ պատերազմի սրացումը, քանի դեռ դեռ կա հնարավորություն համաձայնության գալու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Տես նաեւ https://t.me/iravunk/54846