«Հրապարակ». Սամվել Բաբայանի գլխին 2026-ի ընտրություններից առաջ սուր է կախված


Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ բացահայտել է 27 տարի առաջ տեղի ունեցած պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Խորխոռունու գործով իրավապահներին հաղորդում է ներկայացրել:

ՔԿ-ից հաստատել էին մեր լուրը։ Բաբայանի` ՔԿ դիմելու առիթը եղել էր այն, որ համացանցում օգտատերերից մեկը նրան մեղադրել էր 7 հոգու, այդ թվում՝ Խորխոռունու սպանության մեջ, եւ Բաբայանը պահանջել էր գրառման հեղինակին կանչել հարցաքննության ու պարզել իրողությունը: Հաղորդումը մերժվել էր, սակայն սկսել էին սպանության գործը քննել:


ՊԲ ղեկավարը, ըստ էության, «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն», չնայած ՔԿ-ն ոչ մի նոր բան չի բացահայտել, ուղղակի ժամանակին չհաստատված ու չապացուցված վարկածը հիմա ապացուցված են համարել:


Ընդ որում, նորից խոսքը սպանությունը կատարողների մասին է, իսկ պատվիրատուները բացահայտված չեն:

Իշխանական մեր աղբյուրի խոսքով՝ իրականում Բաբայանի գլխին հիմա սուր է կախված․ 2026-ի ընտրություններից առաջ եթե ոչիշխանահաճո խաղեր տա, ապա նրան էլ այս գործում կներգրավեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Comment