Երևանում գործող սննդի կետում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է


Երևանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է, ապա՝ մարվել։ 

Դիտումների քանակ1

Leave a Comment